Հուսալիություն
Մենք ամբողջովին հանձնառու ենք մեր հաճախորդների նկատմամբ, տրամադրելով ճշգրիտ և ժամանակին հաշվապահական ծառայություններ: Մեր խոստումները կատարում ենք առանց բացառության՝ անկախ բարդությունից կամ ժամանակի սեղմությունից:
Yerevan, Ervand Kochar 19/8
«Գլոբ Աուդիտ»-ը մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություն է,որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերությունը գլխավորում են բարձրակարգ ճանաչված և փորձառու մասնագետներ, որոնց աջակցում է փորձագետների հզոր թիմը: Ընկերությունը մասնագիտացած է Աուդիտորական, Հաշվապահական հաշվառման, Հարկային խորհրդատվության, Ֆինանսական խորհրդատվության ոլորտներում։ Մեր թիմը բաղկացած է փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից, որոնք աշխատում են յուրաքանչյուր հաճախորդի համար անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով նրանց բիզնեսի առանձնահատկությունները: Մենք նպատակ ունենք՝ ապահովել հուսալի և ճշգրիտ հաշվապահական լուծումներ, որոնք կօգնեն ձեր բիզնեսին աճել և զարգանալ: Անկախ ձեր բիզնեսի չափից կամ ոլորտից, մենք միշտ պատրաստ ենք օգնելու ձեր ֆինանսական կարիքներին: Մեր արժեքները՝ հուսալիություն, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվություն, մեզ դարձնում են վստահելի գործընկեր Հայաստանում և միջազգային մակարդակով:
Եթե ցանկանում եք քննարկել մեր ծառայությունները կամ հարցեր ունեք, դիմեք մեզ՝ և մենք կտրամադրենք լավագույն լուծումները ձեր բիզնեսի համար: Համադրելով ոլորտի խորը փորձը, բացառիկ կառավարման հմտությունների հետ՝ «Glob Audit»-ը նորարարական լուծումներ է մատուցում հաճախորդներին։ Տասնամյակից ավելի փորձով, մեր ընկերությունը օգնում է բիզնեսներին իրենց զարգացման գործում:
CONTACT USՄեր նպատակն է ոչ միայն հաշվապահական ծառայություններ տրամադրել, այլև աջակցել մեր հաճախորդների բիզնեսների զարգացմանը: Մենք ներգրավվում ենք նրանց ռազմավարական որոշումներում՝ ապահովելու ֆինանսական կայունություն և մաքսիմալ արդյունավետություն:
Մենք ձգտում ենք օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք կօգնեն բարելավել հաշվապահական գործընթացները, ապահովել արագ և ճշգրիտ հաշվառումներ ու հարկային հաշվարկներ, ինչն էլ կբարձրացնի հաճախորդների գոհունակությունը:
Մեր նպատակն է նպաստել հայկական հաշվապահական և ֆինանսական ոլորտի զարգացմանը, ներգրավվել կրթական ծրագրերում և բարելավել ոլորտի պրոֆեսիոնալ մակարդակը:
Մենք ամբողջովին հանձնառու ենք մեր հաճախորդների նկատմամբ, տրամադրելով ճշգրիտ և ժամանակին հաշվապահական ծառայություններ: Մեր խոստումները կատարում ենք առանց բացառության՝ անկախ բարդությունից կամ ժամանակի սեղմությունից:
Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, որոնք մշտապես բարելավում են իրենց գիտելիքները և հմտությունները՝ հետևելով ոլորտի վերջին փոփոխություններին և նորմերին:
Մենք ընդունում ենք մեր գործառույթների և առաջադրանքների պատասխանատվությունը և ապահովում ենք, որ մեր աշխատանքը կատարենք բարձր ստանդարտներով և առանց սխալների:
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր յուրահատուկ կարիքները և նպատակները: Հետևաբար, յուրաքանչյուր հաճախորդի համար ապահովում ենք անհատական և հատուկ լուծումներ՝ հիմք ընդունելով նրանց պահանջները և սպասումները:
Մեր աշխատանքում կարևոր ենք պարբերաբար և պարզ հաղորդակցությունը: Մեզ համար կարևոր է, որպեսզի հաճախորդները ամբողջությամբ հասկանան իրենց ֆինանսական վիճակը և բոլոր գործընթացները: